23 սեպտեմբերի 2011 - 11:44 AMT
Մասիս-Էջմիածին ճանապարհին տեղի է ունեցել վրաերթ՝ մահվան ելքով

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ճանապարհի 3-րդ կմ-ին, ճանապարհի աջ մայթի ծառի մոտ, տղամարդու դիակ կա: Ոստիկանությունից հայտնում են, որ գիշերը անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Դարբնիկ գյուղի բնակիչ, 53-ամյա Ռոման Մկրտումյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: