23 սեպտեմբերի 2011 - 11:48 AMT
Սեպտեմբերի 26-30-ը կկայանա «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։

Գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը:

CSIT-2011-ին կմասնակցեն մոտ 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Լատվիայից:

Սեպտեմբերի 27-30-ը գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

CSIT-2009 միջազգային գիտաժողովը նույնպես կազմակերպվել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։