Սեպտեմբերի 22-ին տեղի են ունեցել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմերը, որտեղ խաղում են հայ ֆուտբոլիստները, խաղերը: «Ուրալը» որտեղ հանդես է գալիս Էդգար Մանուչարյանը, հանդիպել է «Մորդովիայի» հետ:
Մանուչարյանը «Ուրալի» կազմում դարձավ կրկնակի գոլի հեղինակ, սակայն, նրա թիմին չհաջողվեց հաղթել, այն զիջեց 2:4 հաշվով:
Այս տուրում պարտվեց նաև Ռոման Բերեզովսկու ու Արտակ Ալեքսանյանի «Խիմկի» թիմը: Կալինինգրադում «Խիմկին» զիջեց տեղի «Բալթիկային» 4:1 հաշվով:
«Խիմկին» 40 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ «Ուրալը» 46 միավորով շարունակում է մնալ 4-րդ տեղում: