Հայկական ընկերությունները կմասնակցեն «Մեր տունը 2011» միջազգային հոբելյանական ցուցահանդեսին23 սեպտեմբերի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում է, որ 2011 թվականի հոկտեմբերի 21-23 Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Բաթումում կկայանա ավանդական «Մեր տունը 2011» տասներորդ հոբելյանական ցուցահանդեսը «Buiding & Design International Fair» միջազգային միջոցառման շրջանակներում: «Buiding & Design International Fair» միջոցառման մասնակիցներն են` Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան և Իրանը: Միջոցառման կազմակերպիչը Աջարիայի ինքնավար հանրապետության զբոսաշրջության և առողջապահության վարչությունն է: Հայաստանում միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ն է: 10 տարի շարունակ «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ն համախմբում է հայկական և արտասահմանյան շինարարական, նախագծային, վերանորոգման դիզայնի, էքստերիերի և ինտերիերի կազմակերպություններին: «Buiding & Design International Fair» միջոցառումը բացառիկ հնարավորություն է Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել հայկական արտադրաքը, միտքը, հնարավորությունները: Հայ կազմակերպիչների նպատակն է` ապացուցել, որ հայկական արտադրանքը մրցունակ է և համապասխանում է միջազգային չափորոշիչներին, ձեռք բերել նոր գործընկերներ, ստեղծել նոր փոխշահավետ արտադրող-սպառող գործարար կապեր: Միջոցառումը կնպաստի շուկայի ընդլայմանը, նորագույն տեխնոլոգիաների , լուծումների, առաջարկների ներկայացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |