Ռուբեն Հայրապետյան. Իմ երազանքն է Հայաստանի հավաքականը տեսնել 2012-ի ԵԱ եզրափակիչ փուլում 23 սեպտեմբերի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Երբ բանակցություններ սկսվեն Ռուսաստանի առաջնությանը հայկական ակումբի մասնակցության մասին, ես ինքս կհայտարարեմ այդ մասին»,- սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ես այսօր եմ վերադարձել Կիպրոսից, որտեղ մասնակցել եմ ՈՒԵՖԱ գործկոմի նիստին: Միշել Պլատինին նիստի ժամանակ հանուն ֆուտբոլի զարգացման առաջարկել է փոքր երկրների բոլոր ասոցիացիաներին մասնակցել այլ երկրների առաջնություններին, բայց դա առայժմ նախագիծ է»,- ասել է նա: Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի խնդիրն է դուրս գալ 2012-ի ԵԱ եզրափակիչ փուլ. «Հիմա մենք այնպիսի հավաքական ունենք, որը դաշտ է դուրս գալիս հանուն հաղթանակի, ֆուտբոլիստներն ամեն ինչ անում են իրենց հնարավորությունների սահմաններում: Մնացած երկու խաղերում թիմը կփորձի հաղթել և դուրս գալ ԵԱ: Իմ երազանքն է մեր հավաքականը տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում»,- ասել է ՀՖՖ նախագահը և հավելել, որ հավաքականը երիտասարդ է և առաջիկա 6 տարիներին ցուցադրելու է կայուն խաղ: «Մենք առաջընթացի մեծ քայլ ենք կատարել»,- ասել է նա: Հայրապետյանի խոսքով, Հայաստան-Մակեդոնիա խաղի ոչ բոլոր տոմսերն են գնված, և ֆուտբոլի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերել 2000 տոմս: Նա նաև նշել է, որ հավաքականի ֆուտբոլիստներին չի հետաքրքրում պարգևատրումը, և նրանք խաղում են հանուն իրենց երկրի. «Խաղացողների համար ամենաարժեքավորը ժողովրդի սերն է և ճանաչումը: Նրանք կստանան իրենց պարգևատրումը, և այդ ժամանակ բոլորը կիմանան այդ գումարի մասին»:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |