Նիսում բացվելու է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողը23 սեպտեմբերի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը` Նիսի (Նիցցա) քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիս-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիս քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Երևանը և Նիսը 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են։ Քաղաքապետարանից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիսի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |