Հայկական գինին արտաքին շուկայում առաջ մղելու համար հարկավոր է պետության աջակցությունը

Հայկական գինին արտաքին շուկայում առաջ մղելու համար հարկավոր է պետության աջակցությունը

PanARMENIAN.Net - Արտաքին շուկայում հայկական գինին առաջ մղելու մարքեթինգային քաղաքականությունը պահանջում է իշխանությունների աջակցությունը, գտնում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ըստ նրա, հայկական կոնյակի արտադրության ու տարածման գործում մարքեթինգի անհրաժեշտություն չկա, և «կոնյակագործները դա լավ են հասկացել»: Իսկ երբ նրանք մուտք են գործում գինու շուկա, օգտագործում են ինչպես ընդունելի, այնպես էլ անթույլատրելի մեթոդներ ներքին շուկան գրավելու համար՝ խախտելով նրա հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ իրենց բիզնեսը դիվերսիֆիկացնելու նպատակով հարուստ կոնյակագործները ճգնաժամից հետո զգալի միջոցներ ներդրեցին գինու արտադրության մեջ, այդպիսով, անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով գրնեգործների համար:

Ինչ վերաբերում է արտաքին շուկային, ապա այստեղ պետական աջակցություն է հարկավոր, «ինչը մենք չենք տեսնում.: «Մենք բազմիցս ենք խոսել այդ մասին, բազմիցս ենք խնդրել, սակայն սայլը տեղից չի շարժվում: Միայն պետական աջակցության շնորհիվ արտաքին շուկայում հնարավոր կլինի գովազդային քաղաքականություն վարել՝ օգտագործելով առևտրի ներկայացուցչությունները, դեսպաններին և այլն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---