Հնդկաստանի Համակարգչային զարգացման կենտրոնը Հայաստանի դպրոցներում կբացի 72 համակարգչային սրահ![]() 23 սեպտեմբերի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի Համակարգչային զարգացման կենտրոնը համաձայնագիր է կնքել Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության հետ Հայաստանի դպրոցներում համակարգչային լսարաններ ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է Times of India-ն։ Համաձայնագիրը կնքվել է Եվրասիայի բաժնի քարտուղար Աջայ Բիսարիայի և Հնդկաստանի համակարգչային զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Ռաջաթ Մունայի կողմից։ Հայաստան համահայկական հիմնադրամն իր հերթին աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ Տավուշի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Ծրագրի նպատակն է արդիականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման գործընթացը և տրամադրել համապատասխան սարքավորումներ 19 քաղաքային և 53 մարզային դպրոցներին։ Ակնկալվում է, որ ավելի քան 15 000 դպրոցականներ կօգտվեն այդ 72 համակարգչային լսարաններից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |