Թուրքիայի նախագահն Ադրբեջանի խոսնակի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահն Ադրբեջանի խոսնակի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հայտնում է 1news.az-ը:

Ըստ աղբյուրի, Գյուլը Օքթայի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանում իր այսօրվա ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ «Թուրքիան սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---