Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է ատոմային էներգետիկային, Կիպրոսի կողմից գազի արդյունահանմանը, թուրք-իսրայելյան հարաբերություններին և ղարաբաղյան կարգավորմանը:
Էրդողանը կոչ է արել կողմերին կարգավորել հակամարտությունը, հայտարարելով, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան չպետք է շարունակվի»,-գրում է թուրքական «Սաբահը»:
Այդպիսով, Թուրքիան հերթական անգամ փորձեց ի ցույց դնել իր նշանակությունն ու դերը տարածաշրջանում:
Սակայն, նման քաղաքականությունը կարող է տխուր հետևանքներ ունենալ «մեծ եղբոր» համար, քանի որ հազիվ թե միջազգային հանրությունը համաձայնվի ևս մեկ խաղացողի առկայության հետ, որն անկայուն է իր հայտարարություններում, այդ առանց այդ էլ խճճված տարածաշրջանում: