26 սեպտեմբերի 2011 - 15:51 AMT
Թուրքիան մտադի՞ր է քրեական գործ հարուցել Նեթանյահուի ու Պերեսի դեմ

Թուրքական «Սաբահը» հրապարակել է 174 իսրայելցիների անուններ, որոնք, ինչպես կարծում են տեղական իշխանությունները, առնչություն ունեին «Ազատության տորմիղի» վրա 2010թ. մայիսին տեղի ունեցած հարձակմանը:

Այդ մարդկանց անունները թուրքական հետախուզությունը ստացել է, վերլուծելով լուսանկարներն ու տեսագրությունները, արված նավատորմի զավթման ժամանակ, գրում է «Սաբահը»,-ինչպես նաև Facebook-ում և Twitter-ում ակցիայի մասնակիցների գրառումները:

Գործողության կազմակերպիչների ու մասնակիցների ցանկում են հայտնվել բացի հասարակ զինվորներից նաև բարձրաստիճան իսրայելցի սպաներ, գեներալներ, ինչպես նաև վարչապետ Նեթանյահուն ու նախագահ Պերեսը:

Այժմ ցուցակով զբաղվում է թուրքական դատախազությունը, որը կարող է քրեական գործեր հարուցել սպանությունների, կտտանքների ու ազատության սահմանափակման մասին: