Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած զորահանդեսից, գտնում է ռազմական փորձագետը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, զորահանդեսի մասին իր գնահատականներով ադրբեջանական կողմը թոզ է փչում սեփական ժողովրդի աչքերին՝ նրա ուշադրությունը սեփական անհաջողություններից շեղելու համար: «Հասկանում եք, հայկական զորահանդեսի մասին խոսում են ոչ թե ռազմական փորձագետները, այլ քաղաքագետներ, ինչ-որ անհասկանալի մարդիկ»,-ասել է նա: Ընդ որում, փորձագետը նշել է, որ այդ ամենը վկայում է միայն մեկ բանի մասին. «Ադրբեջանը տարիներ շարունակ մոլորեցրել է ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև սեփական ժողովրդին»: «Ադրբեջանը, որը 2000թ. ի վեր 5-6 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, այսօրվա օրով ոչ մի առավելություն չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշ հարցերում պաշտպանական դիրքերում Բաքուն նույնիսկ զիջում է Երևանին: Ընդ որում, նա նշել է, որ այն, որ արտասահմանցի փորձագետները խոսում են տարածաշրջանում ռազմական հավասարակշռության մասին, արդեն իսկ շոկ է ադրբեջանցիների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |