26 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 26.09.2011-02.10.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու գնման գինը կազմել է 19533.25 (-575.38), բացթողնման գինը` 21231.79 (-625.42), արծաթի գնման գինը` 420.58 (-28.69), բացթողնման գինը` 457.15 (-31.19), պլատինի գնման գինը` 19341.13 (-743.33), բացթողնման գինը` 21022.97 (-807.97), պալադիումի գնման գինը` 7691.17 (-341.23), բացթողնման գինը` 8359.97 (-370.9), հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: