Լեհաստանի ԱԳՆ. Երևանն ու Բաքուն կարող են նաև երկկողմ հարցեր արծարծել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում26 սեպտեմբերի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հորդորում է պետություններին առավել արդյունավետ օգտագործել հնարավորությունները հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե երկրները չեն ցանկանում բաց թողնել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության հնարավորությունը, ապա, անշուշտ, արժե, որ նրանք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում արծարծեն նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասել է նա՝ նկատի ունենալով Հայաստանին ու Ադրբեջանին: «Երկկողմ հարաբերություններն ու դրա հետ կապված խնդիրները առկա են նաև Եվրամիության ներսում»,-ասել է Ռադոսլավ Սիկորսկին: Որոշակի լարվածություն կա նաև ԵՄ անդամ երկրների միջև»,-ասել է Սիկորսկին: Ըստ նրա, եվրոպական համագործակցությունն օգնում է լուծել այնպիսի հակամարտություններ, որոնց լուծումը նախկինում չէր գտնվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |