Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 735 միավորով 64-րդ տեղն է զբաղեցնում

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 735 միավորով 64-րդ տեղն է զբաղեցնում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշում նահանջել է մեկ հորիզոնականով և 735 միավորով 64-րդ տեղն է զբաղեցնում:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), որն իր ակտիվում 14 720 միավոր ունի, 2-րդ տեղում 10 620 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), իսկ 3-րդում` Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա)` 8 380 միավորով:

Հոկտեմբերին Նալբանդյանը ելույթ կունենա Տոկիոյի և Շանհայի առաջնություններում: Իսկ դեկտեմբերի 2-4-ը Արգենտինայի հավաքականի կազմում Իսպանիայում կմրցի այդ երկրի հավաքականի հետ Դևիսի Գավաթի եզրափակչում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---