Դմիտրի Պիրոգը մտադիր չէ ռևանշ տալ Գենադի Մարտիրոսյանին![]() 26 սեպտեմբերի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չենպիոն Դմիտրի Պիրոգը մտադիր չէ ռևանշ տալ Գենադի Մարտիրոսյանին, որին հաղթեց տեխնիկական նոկաուտով սեպտեմբերի 25-ին, հաղորդում է lenta.ru-ն: Պիրոգի փրոմոութեր Կիրիլ Պչելնիկովը հայտարարել է, որ ռևանշն իմաստ չունի, քանի որ աշխարհի չեմպիոնն իր մրցակցից շատ ավելի ուժեղ է: Ըստ Պչելնիկովի, Պիրոգին հարկավոր է «մեծ գործերով զբաղվել»: Նա ընդգծել է, որ չեմպիոնի հաջորդ մենամարտը տեղի կունենա կես տարուց: Ինքը Պիրոգը Մարտիրոսյանի հետ մենամարտից հետո ասել է, որ կցանկանար հաջորդ մենամարտն անցկացնել Սերխիո Մարտինեսի, որը լավագույն բռնցքամարտիկն է համարվում մինչև 72,6 կգ քաշային կարգում կամ աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Քելի Պավլիկի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |