Աբխազիայում կայացել է նոր նախագահի երդմնակալության արարողությունը

Աբխազիայում կայացել է նոր նախագահի երդմնակալության արարողությունը

PanARMENIAN.Net - Աբխազիայի մայրաքաղաքում կայացել է հանրապետության նոր նախագահ Ալեքսանդր Անկվաբի երդմնակալության արարողությունը, որի ժամանակ նա կատարել է երդումը և ստացել նախագահական իշխանության ատրիբուտները` կնիքն ու նախագահական շտանդարտը, հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով «Ապսնիպրեսս»-ին:

Աբխազական կողմը երդմնակալության արարողությանը մեծ քանակությամբ հյուրեր չէր հրավիրել (ինչպես նշում է գործակալությունը, դա կապված է նրա հետ, որ Աբխազիայի նոր նախագահն ընտրվել է հանրապետության նախկին ղեկավարի` Սերգեյ Բագապշի 2011թ. մայիսին մահից հետո):

Աբխազիայում օգոստոսի 26-ին կայացան վաղաժամկետ նախագահական ընտրություններ, որոնց մասնակցել է երեք թեկնածու` Աբխազիայի ներկա նախագահ Ալեքսանդր Անկվբավը, որը Սերգեյ Բագապշի մահվանից հետո ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, վարչապետ Սերգեյ Շամբան, «Ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Հաջիմբան: Ընտրություններում հաղթանակ տարավ Ալեքսանդր Անկվաբը, որը առաջին փուլում հավաքեց ձայների 54,9 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---