Երևանում մեկնարկել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը

Երևանում մեկնարկել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը մեկնարկել է այսօր Երևանում: Առաջնությանը մասնակցում են ութ թիմեր, որոնք ներկայացնում են ընկերության տարբեր ստորաբաժանումներն ու ձեռնարկությունները:

Առաջին և երկրորդ ¼ եզրափակչում իրենց ուժերն այսօր կփորձեն «Ախտորոշում» կենտրոնի և Երևանի ուղեմասի, «Աբովյան» գծային-կայարանային միավորման և Փոխադրումների տնօրինության թիմերը:

Վաղը՝ երրորդ և չորրորդ ¼ եզրափակիչներում կհանդիպեն Վանաձորի ուղեմասի և կենտրոնական ապարատի, «Երևան» ԳԿՄ և Ուղևորափոխադրումների տնօրինության թիմերը:

Առաջնության հաղթողը կորոշվի հոկտեմբերի 1-ին, PanARMENIAN.Net ին են հայտնել ընկերության մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---