Լոս Անջելեսում Սփյուռքի ականավոր ներկայացուցիչները պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով![]() 26 սեպտեմբերի 2011 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Լոս Անջելեսում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Ժիրայր Թրփանճեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Սինան Սինանյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը բերած նպաստի համար Թևան Առուստամյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |