Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ, դրա համար քաղաքական, տնտեսական կամ սոցիալական պատճառներ չկա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա, ըստ Մինասյանի, «հերթական ընտրություններից 6 ամիս ատաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու փորձն անտրամաբանական է»:
Հանրապետական պատգամավորը նշել է նաև, որ գործող իշխանությունները քաղաքական կամք ու պատրաստակամություն ունեն ընդդիմության հետ երկխոսության միջոցով երկրում առկա խնդիրները լուծելու համար:
Սեպտեմբերի 23-ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց բնակչությանը: