Երևանում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց մրցաշարը

Երևանում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց մրցաշարը

PanARMENIAN.Net - Երևանում Orange Tennis-ի կորտերում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց միջազգային մրցաշարը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 9 մլն դրամ (25 հազար դոլար): Հոկտեմբերի 1-2-ին տեղի ունեցան մրցաշարի նախնական հանդիպումները, իսկ հոկտեմբերի 3-ից մեկնարկում են հիմնական փուլի հանդիպումները:

Մրցաշարին մասնակցում է 200 թենիսիստուհի, այդ թվում նաև աշխարհի 130-րդ ռակետ Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), որը երևանյան Futures-ում առաջին համարն է: Հայ թենիսիստուհիներից մասնակցում են Հայաստանի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը, ինչպես նաև Օֆելյա Պողոսյանն ու Նունե Խաչատրյանը, Աննա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշարը վնասվածքի պատճառով:

«ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի խաղարկությունից հետո հոկտեմբերի 10-16 տեղի կունենա Play City Cup մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կկազմի 10 հազար դոլար: Հանդիպումներին կմասնակցեն Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցավարներ, գլխավոր մրցավարը կլինի Վլադիմիր Էրգը: Իսկ նոյեմբերին Հայաստանի թենիսի ֆեդերացիան մրցաշար է կազմակերպում լրագրողների շրջանոմ՝ կմասնակցեն տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

7  03.10.11 - Futures դասի կանանց թենիսի ITF/VivaCell-MTS մրցաշար
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---