ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. «ՄԵԶ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ»13 սեպտեմբերի 2000 - 20:29 AMT PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մեզ անհանգստացնում են ԱՄն-ի Կոնգրեսում այսպես կոչված հայոց ցեղասպանության հարցի քննարկման փորձերը»:Այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Իսմաիլ Ջեմը: Նրա խոսքերով, թուրքական կառավարությունը եւ մամուլը անում են հնարավորին ամենը «իրադարձությունների բացասական զարգացման» կանխման համար: Միաժամանակ, Ջեմը խոստովանել է, որ չնայած դրան, «ներկայումս մեզ համար սկսվում է նոր, ավելի բարդ ժամանակաշրջան»: Իսմաիլ Ջեմը նշել է , որ հայերը փորձում են ճնշում գործադրել նաեւ Ֆրանսիայի Սենատի վրա, ինչպես նաեւ բարձրացնել այդ հարցը Իսպանիայում եւ Իտալիայում: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները բազմիցս նշել են, որ դեմ են հայոց ցեղասպանության ճանաչմանը: --0-- ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |