Անի Ամիրաղյանը մի շարք հաղթանակներ է տարել Futures դասի երևանյան մրցաշարում

Անի Ամիրաղյանը մի շարք հաղթանակներ է տարել Futures դասի երևանյան մրցաշարում

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է Վիվա-Սել ՄՏՍ-ի հովանավորությամբ Futures դասի կանանց մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար դոլար է:

Հայաստանի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանն առաջին փուլում հանդիպել է Սլովակիայի ներկայացուցիչ Զուզանա Լուխանովայի հետ և հաղթել է 6:1, 6:4 հաշվով, իսկ զուգախաղերում վրաստանցի Նատիա Գեգիայի հետ առաջին փուլում 6։3, 6։3 հաշվով հաղթել է Բերմետ Դուվանաևա - Իննա Վոլկովիչ զույգին։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ամիրաղյանն ասել է, որ կաշխատի լավ հանդես գալ մրցաշարում և հասնել երզրափակիչ: «Լավ է, որ Հայաստանում նման խոշոր մրցաշարեր են կազմակերպվում: Հայ թենիսիստուհիները հնարավորություն են ստանում առանց ծախսերի մասնակցել մրցաշարին, միավորներ վաստակել ու բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշում»,-ասել է նա:

Այս մրցաշարից հետո Անի Ամիրաղյանը հոկտեմբերի 10-16 կմասնակցի մեկ այլ երևանյան մրցաշարի՝ Play City Cup, որի մրցանակային հիմնադրամն է 10 հազար դոլար: Այնուհետև Ամիրաղյանը կհանգստանա, քանի որ, ըստ նրա, մասնակցել է շատ մրցաշարերի և հարկավոր է վերականգնել ուժերը:

7  03.10.11 - Futures դասի կանանց թենիսի ITF/VivaCell-MTS մրցաշար
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---