Գրանցվել է Google Earth ծրագրի 1 միլիարդերորդ ներբեռնումը![]() 6 հոկտեմբերի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Google-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ գրանցվել է Google Earth ծրագրի 1 միլիարդերորդ ներբեռնումը։ Google Earth –ը ստեղծվել է 2005 թվականին։ Google Earth –ը ունի թե՛ բջջային ծրագիր, թե ՛ համակարգչի համար ծրագիր և թե՛ Google Earth փլագին (plug-in)։ Ծրագրի միջոցով հնարավոր է դառնում բացահայտել աշխարհը Մարսից մինչև օվկիանոսների հատակը։ «Մենք հավաքում ենք տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր օգտագործում են Google Earth –ը իրենց երազանքներին հետևելու, երկար տարածություններ բացահայտելու կամ աշխարհը ավելի լավը դարձնելու համար»,-գրում է Google-ի պաշտոնական բլոգը։ Բոլոր պատմությունները այդ մարդկանց մասին կարելի է կարդալ www.OneWorldManyStories.com-ում։ Այնտեղ կարելի է կարդալ այնպիսի մարդկանց մասին, ինչպիսիք են Western Australia-ի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Քեննեդին, ով օգտագործում էր Google Earth –ը Հորդանանից Սաուդյան Արաբիա տանող ճանապարհի հազարավոր քառակուսի կիլոմետրերը սկան անելու համար։ Նա հայտնաբերել է ավելի քան 2000 տարվա վաղեմության հնագույն դամբարաններ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |