Մակեդոնիայի հավաքականը «Փյունիկի» դաշտում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանում

Մակեդոնիայի հավաքականը «Փյունիկի» դաշտում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Հայաստան ժամանած Մակեդոնիայի հավաքականը «Փյունիկի» դաշտում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանում՝ Եվրո-2012 ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ:

Ինչպես հայտնում է Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզումներից հետո մակեդոնացիների մարզիչ Ջոն Տոշակը հայտարարել է, որ իրենց արդյունավետությունը ցածր է: «Դա է ցույց տալիս վիճակագրությունը: Մենք վերլուծել ենք Հայաստանի խաղը Սլովակիայի հետ, ինչպես նաև մեր առաջին խաղը նրանց հետ, որն ավարտվեց 2:2 հաշվով: Ես գոհ եմ մարզումներից»,-ասել է Տոշակը:

Հոկտեմբերի 6-ին Մակեդոնիայի հավաքականը մարզում կանցկացնի հանրապետական մարզադաշտում, առաջին 15 րոպեն բաց կլինի: Հայաստան-Մակեդոնիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---