«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը տեղեկացնում է, որ ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսի առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին կազմակերպվող ՏՏ ոլորտի աշխատանքային տոնավաճառին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 55 գործատու։
Ըստ ԶՊԾ-ի՝ նախատեսվում է, որ կներկայացվի շուրջ 210 առկա և 100 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Ինչպես նաև հնարավոր է տոնավաճառին մասնակցի շուրջ 7000 աշխատանք փնտրող
Կազմակերպվող միջոցառումը նպատակ ունի աջակցել գործատուներին իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրողներին` նշված ոլորտում աշխատանք գտնելու հարցերում:
Այս աշխատանքի տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 6-րդն է։
Աշխատանքի տոնավաճառը լայն հնարավորություն կընձեռի աշխատանք փնտրողներին` տեղեկանալու տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներին, ծանոթանալու ՏՀՏ ոլորտի այսօրվա և վաղվա պահանջված մասնագիտություններին, ինչպես նաև ընդգրկվելու ՏՀՏ ոլոտի կրթական ծրագրերում:
ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: