6 հոկտեմբերի 2011 - 14:49 AMT
Հայաստանում կա 50 000 գործազուրկ կին

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանում գործազրկության միջին ամսական մակարդակը 2011 թ. օգոստոսին տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.5 %-ով և կազմում է 6.5%:

2011թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 86 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.5 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ 8.9 %-ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84 %-ը կամ 72.1 հազար: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.5%-ը, կամ 50.8 հազար մարդ:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 17 338 գործազուրկ, որոնց թիվը նվազել է տարեսկզբի նկատմամբ ` 9.8 %-ով (19030 մարդ):