«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ընկերությունը մտադիր է Հայաստանում անցկացնել սննդամթերքի և դեղերի անվտանգության փորձաքննություն 6 հոկտեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին արտագնա նիստում «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՍՊԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ»-ն զբաղվում է դեղերի մանրամեծածախ առևտրային գործունեությամբ և նախատեսում է ՀՀ տարածքում ստեղծել սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիա, որը կունենա միջազգային համապատասխան կառույցների հավատարմագրում։ Ընկերությունը ներմուծելու է ժամանակակից սարքավորումներ, ստեղծելու է ավելի քան չորս տասնյակ աշխատատեղ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |