Հաջորդ տարի կմեկնարկի Վրաստանի ու Հայաստանի միջև 400-կիլովոլտանոց էլեկտրահաղորդիչ գծերի կառուցումը, հայտարարել է խորհրդարանում էներգետիկայի ու բնակական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին, հաղորդում է «GHN»-ը:
Ըստ նախարարի, մնացել է կառուցել 14 կմ, քանի որ Վրաստանում արդեն առկա են մյուս ենաթակառուցվածքները: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա, ըստ Խետագուրիի, Հայաստանում հարկավոր է կառուցել 110 կմ երկարության էլեկտրահաղորդիչ գծեր: