ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացել է տեխնոլոգիական ակումբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացել է տեխնոլոգիական ակումբ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են ընկերության` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից տեխնոլոգիական ակումբի բացման մասին:Ակումբի նպատակն է ընկերության բաժանորդների և պոտենցիալ հաճախորդների համար ստեղծել հարմարավետ միջավայր` ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուն ծանոթանալու նպատակով: Հատուկ կահավորված կոնֆերանս-դահլիճում ներկայացված է լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սակագնային պլանների, ձայնային և տվյալների փոխանցման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների լայն տեսականի:

Ակումբում հաճախորդներին կառաջարկվի նաև անվճար Wi-Fi ինտերնետ կապ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող հեռախոսների և աքսեսուարների նորագույն մոդելների լայն տեսականին կներկայացվի հատուկ նախատեսված ցուցափեղկերում: Բացի այդ, հատուկ սարքերով կցուցադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հեռախոսների և բջջային լուծումների ֆունկցիոնալ հնարավորությունները և առավելությունները:

«Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում` Գյումրիում, հաճախորդամետ միջավայր և տեխնիկական հնարավորություններ առաջարկող տեխնոլոգիական ակումբը բաժանորդների սպասարկման ոլորտում սահմանում է նոր չափանիշներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 105 սպասարկման կենտրոն ունեցող` հանրապետության ամենալայն ցանցը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---