Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում մինչև 52 կք քաշային կարգում հայ բռնցքամարտիկ, 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Միշա Ալոյանը(ՌԴ) հանդիպեց Էնդրյու Սելբիի (Ուելս) հետ:
Առաջին ռաունդում Ալոյանը իրենց շատ ավելի վստահ էր զգում, քան Սելբին, և կարողացավ 4 միավոր վաստակել: Հայ բռնցքամարտիկը ավելի ուժեղ էր նաև երկու վերջին ռաունդներում և դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով 13;12 հաշվով:
Իսկ Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (49 կգ ք/ կ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Երկու մարզիկները նվաճեցին օլիմպիական ուղեգրեր: Հայաստանի հավաքականից ուղեգիր ստացավ միայն Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/ կ):