ՀՀ նախագահ. Սարկոզիի հայտարարությունները չեն կարող ինչ-որ մեկին դուր գալու համար արվել

ՀՀ նախագահ. Սարկոզիի հայտարարությունները չեն կարող ինչ-որ մեկին դուր գալու համար արվել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Էջմիածին ` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Սերժ Սարգսյանն Էջմիածնում նաև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դրել Արցախի հերոսամարտի հուշարձանին: Նախագահն այնուհետև մասնակցել է Էջմիածնի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին: Տոնի առթիվ, Էջմիածնի ավագանու որոշման հիման վրա, Սերժ Սարգսյանին շնորհվել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Հանրապետության ղեկավարը, շնորհավորելով բոլոր էջմիածինցիներին՝ քաղաքի տոնի կապակցությամբ, ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս քաղաքի պատվավոր քաղաքու կոչմանը, որովհետև Էջմիածինը նախ համայն հայության հոգևոր կենտրոնն է, երկրորդ` Էջմիածինը մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքի մայրաքաղաքներից մեկն է և երրորդ, որ պակաս կարևոր հանգամանք չէ՝ մեր անկախության կերտման գործում էջմիածինցիների վաստակը շատ մեծ է»:

Սերժ Սարգսյանը էջմիածինցիների հետ հանդիպմանը խոսել է նաև Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքների մասին: Նշելով, որ Ֆրանսիան մեծ ութնյակի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, հանրապետության ղեկավարն ասել է, որ այդ երկրի նախագահի Հայաստանում արված հայտարարությունները չեն կարող պահի տակ ասվել կամ ինչ-որ մեկին դուր գալու համար: Իր խոսքում նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սարկոզիի հայտարարություններն ապացուցում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ 3 տարի առաջ Հայաստանի հնչեցրած ցանկությունը ոչ մի կերպ չի ազդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Հոկտեմբերի 6-7 Երևանում էր գտնվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը հայտարարել է, որ եթե Թուրքիան մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---