Հայաստանի նախագահն ընդունել է Գերման Գրեֆին

Հայաստանի նախագահն ընդունել է Գերման Գրեֆին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Խնայբանկի ղեկավարության հետ՝ Խնայբանկի և բանկի վարչության նախագահ Գերման Գրեֆի գլխավորությամբ: Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի տնտեսության մեջ տարիներ շարունակ արդյունավետորեն գործում են ռուսական կամ համատեղ կապիտալով մի շարք ընկերություններ: Ընդգծվել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, ում հետ տնտեսական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում: Զրուցակիցները քննարկել են Խնայբանկի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցող Ռուբեն Վարդանյանին Հանրապետության ղեկավարը հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, որով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի ու մատուցած ծառայությունների համար:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---