ՀՀ ԱԳՆ և Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի համագործակցությունը շարունակվում է

ՀՀ ԱԳՆ և Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի համագործակցությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Տավիտյան հիմնադրամի» նախագահ Ասո Տավիտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի տնօրեն Սթեֆըն Բոսվորթը, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և Տավիտյան հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամը:

Ողջունելով հյուրերին՝ Նալբանդյանը շնորհավորել է Ասո Տավիտյանին ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնել, որ ըստ ՀՀ ԱԳՆ և Տավիտյան հիմնադրամի ու Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀՀ ԱԳՆ 15 դիվանագետներ այժմ վերապատրաստվում են Ֆլետչերում:

Տավիտյանը շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին «Տավիտյան հիմնադրամի» աշխատանքները բարձր գնահատելու համար և հավաստիացրել, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերը և համագործակցությունը ՀՀ ԱԳՆ հետ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---