Թուրքիան ընտրել է սխալ ճանապարհ, որը բացել է Վաշինգտոնը, գտնում են Իրանում

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության Պահակների կորպուսի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Յահյա Սաֆավին կիրակի օրը խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, սխալ ճանապարհ են ընտրել, քանի որ Թուրքիան գնում է Վաշինգտոնի բացած ճանապարհով:

Սաֆավին հայտնել է, որ Անկարան մի քանի ռազմավարական սխալ է գործել, որոնցից ամենասարսափելին թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադարի տեղակայումն էր:

«Այդ քայլը միանշանակ զգուշացում է Իրանի և Ռուսաստանի, բայց ավելի շատ՝ Իրանի համար»,- Սաֆավիի խոսքն է մեջբերում Mehr իրանական լրատվական գործակալությունը:

Երկրորդ սխալը, գեներալի կարծիքով, Եգիպտոսում ելույթի ժամանակ թուրքական վարչապետ Էրդողանի հայտնած խոսքերն են հասարակության զարգացման աշխարհիկ մոդելի անհրաժեշտության մասին:

Սաֆավին, որը ներկայումս Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Համենեիի ռազմական խորհրդականն է, ասել է, որ եգիպտացիները մահմեդական են, ուստի նրանք զարմացել էին Էրդողանի խոսքերից: «Աշխարհիկ մոդելը վատն է», այսպիսին է իրանական զինվորականի կարծիքը:

Եվ երրորդ սխալը, ըստ Սաֆավիի, «որը թուրքերը գործել են ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի ճնշման տակ», Սիրիայում հակակառավարական ելույթների օժանդակումն է, ինչը հակասում է Անկարայի նախկին քաղաքականությանը:

«Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունն Իրանի հանդեպ և այն ավելի պարզ չդարձնի, այդ երկրի առաջնորդները լուրջ խնդիրներ կունենան ապագայում»,- սպառնացել է գեներալ Սաֆավին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---