Արտակ Շաքարյանը չի բացառում, որ Թուրքիան կարող է հատուկ գործողություն սկսել Ասադի ռեժիմը տապալելու համար![]() 10 հոկտեմբերի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի գնա Սիրիայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, սակայն բացառված չեն նախագահ Բաշար Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված թուրքական զինված ուժերի հատուկ գործողությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան կգնա այդ քայլին միայն այն դեպքում, եթե ստանա ՆԱՏՕ աջակցությունը և համոզված լինի, որ կստանա արաբական աշխարհի հավանությունը: Շաքարյանի խոսքով, Թուրքիայի գլխավոր նպատակներից է Իրանին տարածաշրջանից դուրս մղելը, ինչպես նաև սիրիական ընդդիմության` իշխանության գլուխ անցնելու դեպքում Սիրիայում իր ազդեցության հաստատումը: Ինչ վերաբերվում է Թուրքիայի նման քայլերի վերաբերյալ Իրանի արձագանքին, ապա, Շաքարյանի կարծիքով, այն կոշտ կլինի, բայց բացահայտ առճակատման Թեհրանը չի գնա: Նա կարծում է, որ լավագույն դեպքում Իրանը կսկսի ակտիվ կերպով աջակցել քուրդ գրոհայիններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |