«Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտն ունի 373 շրջանավարտ![]() 10 հոկտեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Սինոփսիս Արմենիա»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը նշում է իր ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) 10-ամյակը` շնորհավորելով 99 մագիստրոսի և բակալավրի որակավորում ստացած շրջանավարտներին։ ՍԱՈՒԴ-ի հետ համագործակցող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) 46 մագիստրոսի և 45 բակալավրի որակավորում ստացած շրջանավարտները հաջողությամբ ավարտել են Սինոփսիսի կրթական ծրագիրը և այժմ պատրաստ են մասնագիտական ճարտարագիտական գործունեությամբ զբաղվել: Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի Ֆուն Չանը Սինոփսիսի Նվաճման վկայականներ է հանձնել յուրաքանչյուրին: Ընկերության ուսումնական դեպարտամենտը պատրաստել է 373 բարձր որակավորում ստացած ճարտարագետի։ Այս պահի դրությամբ, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը աշխատանքի է ընդունել շրջանավարտների 67%-ին, որոնք կազմում են ընկերության աշխատակազմի 35%-ը: Մնացած շրջանավարտներն աշխատանքի են անցել Հայաստանում գործող այլ ՏՏ ընկերություններում: Այս տարի ավարտական արարողակարգը համընկնում է ՍԱՈՒԴ-ի և ՍԱՈՒԴ-ի շենքում Միկրոէլեկտրոնիկայի սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոնի 10-ամյակի հետ: 2001 թվականին հիմնադրված ամբիոնն իրականացնում է Արտադրություն/ԲՈՒՀ համագործակցության նոր կրթական մոդելի կիրառումը` գերմեծ ինտեգրալ սխեմաների /VLSI/ և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման /EDA/ ոլորտներում բարձրորակ մասնագետների պատրաստման և միջազգային ճարտարագիտական չափանիշներին լավագույնս համապատասխանելու համար: «Սինոփսիսը կարևոր է համարում աջակցություն ցուցաբերել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացող արտադրության համար անհրաժեշտ ապագա աշխատուժ պատրաստելու գործում»,- ասում է դոկտոր Չանը: «Ինձ համար ավարտական արարողությունը տարվա ամենանշանավոր օրերից մեկն է: Այսօր 99 ուսանող ապացուցեցին իրենց բացառիկությունը և հիմա անցնելու են կյանքի հաջորդ փուլ», - ասում է Սինոփսիս Արմենիա» գլխավոր գործադիր տնօրեն և Սինոփսիս ընկերության կորպորատիվ մարքեթինգի և ռազմավարական կապերի նախագահ Ռիչ Գոլդմանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |