ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԵՆ ԴԵՊԻ ԱՄՆ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հարավային Կովկասի երկրները` Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ավելի հակված են կողմնորոշվելու դեպի ԱՄՆ, քան Ռուսաստանը: Նման կարծիք է արտահայտված ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի երեկվա համարում: Մինչեւ վերջին ժամանակներս, գրում է հոդվածի հեղինակը, տարածաշրջանում հարաբերությունները որոշվում էին Հարավային Կովկասի պետությունների արտաքին քաղաքական հայացքների տարբերությամբ եւ մի շարք «սառեցված» հակամարտությունների առկայությամբ (Աբխազիա, Հյուսիսային Օսիա, Լեռնային Ղարաբաղ): Այժմ ամենայն հավանականությամբ այդ երեք երկրների հարաբերությունների բնույթը փոխվել է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի հետ, տարածաշրջանային պետություններ` Թուրքիայի եւ Իրանի հետ եւ միանշանակորեն` Ռուսաստանի հետ: Բավականին հատկանշական է այդ կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը, ասվում է հոդվածում, որը համաձայնվել է հունիսին իր տարածքում անցկացնել «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժություններ Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ, ինչը մինչեւ վերջերս անհնարին էր համարվում: Հայաստանի դիրքորոշման մեջ այդքան անսպասելի փոփոխությունների բացատրությունը պետք է փնտրել հատկապես համագործակցության տարածաշրջանային ուղղությունների հավասարակշռվածության մեջ, ինչպես նաեւ որ Երեւանը նոր «հենակետեր» է տեսնում նախեւառաջ ի դեմս ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի: Ընդ որում, Հայաստանը մտադիր չէ կորցնել Ռուսաստանի ռազմավարական գործընկերի իր կարգավիճակը, գտնում է հոդվածի հեղինակը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---