Արգենտինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Դեպուտատների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, խմբի կազմում ընդգրկվել են հետևյալ խորհրդարանականները` Ռիկարդո Մանսուր (նախագահ), Ռոդոլֆո Ֆերնանդես (փոխնախագահ), Ալֆրեդո Աթանասով, Խոսե Արբո, Ռիկարդո Խիլ Լավեդրա, Միգել Բարրիոս, Խերարդո Միլման:

Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ դրա հիմնական նպատակն է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության, երկկողմ առևտրատնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի խթանումը, տեղեկատվության և օրենսդրական փաստաթղթերի փոխանակումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---