Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը, խոսելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին, խոստովանել է, որ նախքան Հայաստանի ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին հետ կմղեր գնդակը տուգանային դաշտից դուրս, ինքը ձեռքով է խաղացել:
«Ես անգամ չնկատեցի, որ գնդակը Բերեզովսկու ձեռքերին դիպավ տուգանային դաշտից դուրս, բայց իմ թիմակիցների հետ միասին մրցավարից պահանջեցի դա կանոնների խախտում համարել»,- Կոքսի խոսքն է հաղորդում BBC-ն:
Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպմանը մրցավար Իտուրալդե Գոնսալեզը կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ, իսպանացու կարծիքով, Բերեզովսկին ձեռքով էր խաղացել տուգանային դաշտից դուրս:
Արդյունքում Հայաստանի հավաքականը մնաց տաս հոգով և 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային` B խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը: