Amnesty International-ը Կանադայից պահանջում է ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին![]() 13 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Amnesty International Միջազգային իրավապահ կազմակերպությունը Կանադայի իշխանություններից պահանջել է բերման ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին, որը հոկտեմբերի 20-ին ծրագրում է երկիր ժամանել: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, հղում կատարելով Amnesty International-ի հայտարարությանը, կազմակերպությունը նրան մեղադրում է մի շարք հանցագործությունների, մասնավորապես` տանջանքների կիրառման մեջ: Amnesty International-ի ներկայացուցիչները նշում են, որ իշխանության գլխին լինելու օրոք Բուշը կարգադրել է տանջանքներ կիրառել ահաբեկչական գործունեության մեջ կասկածյալների նկատմամբ: 2010 թվականին Times թերթում Բուշը հայտարարեց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հարցաքննման խիստ մեթոդների, մասնավորապես` խեղդման իմիտացիայի կիրառման արդարացված լինելու մասին: Բուշի խոսքով` ենթադրյալ ահաբեկիչներից տանջանքների միջոցով ամերիկյան հատուկ ծառայությունների հավաքած տեղեկատվությունը ժամանակին օգնել է մի քանի ահաբեկչություններ կանխելու գործում, այդ թվում` լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանում և Կանարի-ուորֆ գործարար կենտրոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |