Հոկտեմբերի 30-ին Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին, ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ ետ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 /մեկ/ ժամ ետ, ասվում է էկոնոմիկայի նախարարության կայքում: Նշենք, որ դեռ տարվա սկզբին նախարարությունը օրինագիծ էր մշակել ձմեռային և ամառային ժամանակի կիրառումից հրաժարվելու մասին: Վերջնական առաջարկների ու դիտողությունների քննարկումից հետո նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը: Չի բացառվում, որ արդեն գարնանը Հայաստանում կգործի նոր օրենքը: Իսկ ահա Ռուսաստանում այս աշնանն արդեն չեղյալ է հայտարարվել անցումը ձմեռային ժամանակի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |