Տիգրան Սարգսյան. Բարեխիղճ մրցակցությունը ավելի բարձր տնտեսական աճ կապահովի 2012թ

Տիգրան Սարգսյան. Բարեխիղճ մրցակցությունը ավելի բարձր տնտեսական աճ կապահովի 2012թ

PanARMENIAN.Net - Բացելով ՀՀ կառավարության նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մրցակցության խնդիրներին: «Տնտեսական մրցակցության խնդիրն էական նշանակություն է ունենալու մեզ համար 2012 թվականի պետական բյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից։ Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»,-ասել է նա։ Վարչապետը հիշեցրել է, որ 2010-2011 թվականներին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մշակվեցին օրենսդրական փոփոխություններ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տվեցինք լրացուցիչ գործիքներ, որպեսզի այս դաշտում մենք կարողանանք էական բարելավումներ ապահովել։ «Ես կցանկանայի լսել Արտակ Շաբոյանին, թե այդ գործիքակազմը, որ մենք ձեզ տրամադրեցինք, ի՞նչ էական փոփոխությունների հանգեցրեց մրցակցային դաշտում, և 2011 թվականին մենք ի վիճակի՞ ենք լինելու ապահովել էական առաջընթաց այդ բնագավառում»,-ասել է վարչապետը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ուսումնասիրել է 13 ապրանքային շուկաներ։ Այդ շուկաների ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան։ Ըստ նրա, 13 շուկաներից 12-ը բարձր կենտրոնացվածության շուկաներ են, և ընդամենը 1 շուկան միջին կենտրոնացվածության շուկա է, այսինքն` սրանք այն շուկաներն են, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Շաբոյանը նշեց, որ դրանք պարենային` ձվի, սուրճի, կարագի ապրանքային շուկաներն են, ինչպես նաև ուսումնասիրվել են մի շարք ոչ պարենային ապրանքային շուկաներ։ Դա վերաբերում է շինանյութերի ապրանքային շուկային` ցեմենտ, գաջ, տարբեր տեսակի շինանյութեր, ինչպես նաև պարարտանյութեր։ «2011 9 ամիսների կտրվածքով մեր հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ կայացվել է 86 որոշում այն դեպքում, երբ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը։ Միայն 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով` 2010 թվականի 37 մլն դրամի, 2009 թվականի 10 մլն դրամի և 2008 թվականի 9 մլն դրամի համեմատ։ Այս ամսվա վերջի դրությամբ գանձումների չափը կկազմի մոտ 150 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 20 միլիոնի համեմատ»,-ասել է Շաբոյանը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ համաձայն մեր օրենսդրության տրամաբանության՝ մենք պայքարում ենք գերիշխող դիրքի չարաշահումների և հակամրցակցային գործողությունների դեմ, հարուցվել է 42 վարչական վարույթ: Չարաշահումների դեպքում տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության։

7  13.10.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---