Ադրբեջանի ներքին գործերի նախարարը ժամանել է Երևան13 հոկտեմբերի 2011 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության ՀԿԼ վարչությունը, Ուսուբովը Երևանում է գտնվում հոկտեմբերի 14-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: Նիստին կմասնակցեն նաև, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք: Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |