14 հոկտեմբերի 2011 - 17:46 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Հոկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,184,574ԱՄՆ դոլար 374.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 87,095,612 ԱՄՆ դոլար 376.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 376.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 37.5 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: