«Ինձ թույլ կտամ չհամաձայնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը տարածաշրջանում անկայունության պատճառ են դառնում»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը տարածաշրջանում անկայունության պատճառ են դառնում: Նրա խոսքով` Ռուսաստանը սրտանց շահագրգռված է այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ: «Մենք այս մոտեցմամբ ենք առաջնային կարգով կառուցում հարաբերությունները և' Հայաստանի, և' Ադրբեջանի հետ: Նույն մոտիվն ընկած է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու` մեր ջանքերի հիմքում»,- նշել է Լուկաշևիչը: