ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ![]() 14 հոկտեմբերի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարներն այսօր կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ: Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, ներքին գործերի նախարարները կտեղեկացնեն Սերժ Սարգսյանին իրենց աշխատանքի մասին, իսկ նախագահն իր նկատառումները կհայտնի համագործակցության վերաբերյալ: Ալիկ Սարգսյանը նշել է նաև, որ կարողացել է մարդկային, բարեկամական հարաբերություններ հաստատել իր պաշտոնակիցների հետ՝ նշելով, որ դա «բխում է մեր գործի շահերից»: Խորհրդի նիստում կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների համագործակցության համակարգումն ու կատարելագործումը: Մասնավորապես կդիտարկվի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների նյութական ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենքի և զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ երկրներում անվանական զենքով քաղաքացիներին պարգևատրելու հետ կապված խնդիրներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |