Բաքուն լացակումած ագրեսիվությունից անցել է ագրեսիվ լացակումածությանը![]() 14 հոկտեմբերի 2011 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերաբերյալ նորություն չէ, հայտնել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի և Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ, որոնք միաժամանակ ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Շավարշ Քոչարյանի խոսքով` նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: «Եվ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները , որոնք, իբր, ուղղվում էին բանակի զինմանը, և թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաև այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ և ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում` դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջև»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |