Հայաստանի կառավարությունը քննարկել է Doing Business-ի բարելավման միջոցառումները

Հայաստանի կառավարությունը քննարկել է Doing Business-ի բարելավման միջոցառումները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: «Մենք պետք է անցնենք ծրագրված միջոցառումների ցանկով, տեսնենք` ինչպես են դրանք իրականացվում, որպեսզի փուլ առ փուլ Հայաստանի Հանրապետությունում կարողանանք բարելավել բիզնես միջավայրը»,- նշել է Տիգրան Սարգսյանը` բացելով խորհրդակցությունը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների առաջարկներով: Նա տեղեկացրել է, որ ծրագրում հիմնականում ներառված են պետական մարմինների գործառույթները թվայնացնող միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով առցանց օգտվել պետական ծառայություններից: «Սա բիզնես միջավայրի բարելավման լավագույն ճանապարհն է»,- նշել է նա:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, հարկային և մաքսային քաղաքականության իրականացմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---