Մոսկվացիների մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում եկվորներին17 հոկտեմբերի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվացիների մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում եկվորներին արտերկրից ու ՌԴ այլ շրջաններից: Ինչպես գրում է «Մոսկովսկիե նովոստին», նման տվայլներ է ստացել Մոսկվայի կառավարությունը փակ հարցման արդյունքում: Ըստ 2010թ. անցկացված հարցումների, միգրացիայի խնդիրը մոսկվաբնակներին ավելի շատ է մտահոգում, քան գործազրկությունը, վատ էկոլոգիան ու կոռուպցիան: Հարցվածների շուրջ 17 տոկոսը «ԱՊՀ երկրներից միգրանտների հոսքն» է անվանել առաջնային խնդիր: Ինչպես «Մոսկովսկիե նովոստի»-ին է հայտարարել «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին, Մոսկվայի տվյալները մոտ են համառուսաստանյան տվյալներին: Ըստ նրա, Ռուսաստանի բնակչության մոտ 35 տոկոսը բացասաբար է վերաբերվում միգրանտներին: Ընդ որում, 2009թ. Հանրային պալատի անդամ Ալլա Գերբերը պնդում էր, որ միգրանտներին բացասաբար է վերաբերվում բնակչության 90 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |